տուն Քաղաքական Միջազգային Վեսմիսթերյան աբբայությունը հերքել է, որ Չարլզը չի ցանկանում թագավոր դառնալ

Վեսմիսթերյան աբբայությունը հերքել է, որ Չարլզը չի ցանկանում թագավոր դառնալ

183
0

prince_charles_at__1113865c

Բրիտանիայի թագավորական ընտանիքի նստավայր Վեսթմիսթերյան աբբայությունում հերքել են այն տեղեկությունները, համաձայն որի արքայազն Չարլզն ասել է, որ ինքը չի ցանկանում թագավորել Մեծ Բրիտանիայում, քանի որ դա կնմանվի բանտարկության, իսկ ինքը չի կարող զբաղվել իր սիրած գործով։ Այս մասին գրում է BBC-ն։

Արդեն տեղեկացրել ենք, որ Չարլզին մոտ անանուն աղբյուրը Time ամսագրին ասել է, որ Չարլզը շատ դժկամորեն է կատարում թագավորության արարողակարգով նրա վրա դրված պարտավորությունները, և մտածում է, որ թագավոր դառնալը զգալի կխանգարի իր աշխատանքին։

Ներկայումս Չարլզը համակարգում է երիտասարդական բարեգործական հիմնադրամներն ու ընկերությունները, որոնք արտադրում են օրգանական սնունդ, ինչպես նաև անցկացնում է արշավներ հին ճարտարապետական հուշարձանների և շրջական միջավայրի պաշտպանության համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here