Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած կարծիքին։
Նախարարն այս համատեքստում նշեց, որ հանձնաժողովը համաձայն է իրենց հետ՝ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը 12 տարվա ժամկետով սահմանափակելու հարցում։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել Հայաստանի իշխանությունների հապճեպ գործողությունների առիթով և այլընտրանքային առաջարկ է ներկայացրել, որն առաջիկայում քննարկելու են։
Ըստ նախարար Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողովի ու Հայաստանի կառավարության կարծիքները համընկնում են վերը նշված հարցի շրջանակներում: