Վենեսուելայի հյուսիսում և արևմուտքում շաբաթ օրը էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել, առավելապես տուժել են Տաչիրա, Մերիդա և Կարաբոբո նահանգները, հայտնում է tert.am-ը։
Անջատումները տեղի են ունեցել երկրի 23 նահանգներից 16-ում։ Դիտորդների ու վերլուծաբանների խոսքով՝ էլեկտրաէներգիայի անջատման պատճառները ենթակառուցվածքներում ներդրումների ցածր մակարդակն ու հնացած սարքավորումներն են։
Կարակասում 2019-ի ամռանը կրկին տեղի ունեցած էլեկտրաէներգիայի անջատումներց հետո Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել էր, որ երկրի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը երկրի հիմնական հիդրոէներգետիկ համակարգի վրա կատարված «էլեկտրամագնիսական հարձակման» հետևանք է։