Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ամերիկացի 3 դիվանագետ արտաքսվել է երկրից։ Նա նշել է, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները ֆինանսավորել են «աջակողմյան որոշ ուժերին, որպեսզի վերջիններս խափանեն երկրի էլեկտրաէներգետիկ համակարգը»։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Մադուրոն հավաստիացրել է, որ ունի իր խոսքերի բազմաթիվ ապացույցներ։
ԱՄՆ և Վենեսուելայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերջին 3 տարիների ընթացքում իրականացվում են ժամանակավոր հավատարմատարների մակարդակով այն բանից հետո, երբ Կարակասում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լարի Փալմերն ամերիկյան Կոնգրեսում հայտարարել էր, որ վենեսուելացի զինվորականներն ունեն բարոյականության խնդիրներ, ինչպես նաև մեղադրել էր նրանց կոլումբիացի ապստամբների հետ կապի մեջ լինելու համար։