ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․
Հպարտությամբ ուզում եմ տեղեկացնել, որ Վեթինգի դիմադրական շարժմանն է միացել «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը: Նախագահ Սեդրակ Բաղդասարյանը սերտորեն աշխատում է մեր նորաստեղծ թիմի հետ:
Դատական համակարգում ցայսօր կան դատավորներ, որոնք հեռավոր 2000-ականների կեսերին Բաղրամյան 26-ում ՀՀ նախագահի պաշտոնը զավթած Ռոբերտ Քոչարյանից ստացած ուղղակի ցուցումով կայացնում էին դատավճիռներ, որոնց հետևանքով իրենց հայրական տներից վտարվում էին ՀՀ քաղաքացիներ, խեղվում էին ճակատագրեր, սպառնալիքների պատճառով վերանում էր հայրենիքում նրանց կյանքը շարունակելու տարրական հնարավորությունը:
Մեր նախաձեռնությունը հանրայնացնելու է սեփականության և քաղաքական հետապնդումների գործերով այսօր դատական համակարգում պաշտոնավարող դատավորների ունեցվածքը, կայացրած ապօրինի դատական ակտերը, կոռուպցիայի և քաղաքական կապերի վերաբերյալ անհերքելի ապացույցներ հրապարակ բերելով:
Այն ինչ պետք է աներ պետությունը՝ հեղափոխության խոստմամբ կանենք մենք՝ պետության բռնազավթմանը մասնակցած անիրավ դատավորները կենթարկվեն պատասխանատվության, դուրս կշպրտվեն համակարգից՝ ենթարկվելով հասարակական ամոթանքի պարսավանքի: