տուն Քաղաքական Վարչապետ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ

Վարչապետ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ

119
0

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի` համանախագահողներ Վան Գրիգորյանի և Էնթոնի Բարսամյանի, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի  հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է կազմակերպության՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնմանն ու առաջմղմանն ուղղված գործունեությունը:   

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը և առաջիկա ծրագրերին:  

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here