ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում այսօր այցելել է հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին։
Վարչապետն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Փրկարար ծառայության սերժանտ 22-ամյա Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։