ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամաբ աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ Մարինա Ծատուրյանը։ Այս մասին որոշումը Փաշինյանը ստորագրել է այսօր՝ սեպտեմբերի 18-ին։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով` 2019 թվականի սեպտեմբերի 18-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ (06-18-Ղ3-1) Մարինա Պերճի Ծատուրյանի լիազորությունները»,- ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։