տուն Քաղաքական Վերլուծական Վարչապետի կողքին դավաճաններ կան. տեղի ունեցածը նողկալի է

Վարչապետի կողքին դավաճաններ կան. տեղի ունեցածը նողկալի է

1865
0

Երեկ ՝ ամսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմել էր հասարակությանը: Իսկ արդեն այսօր համացանցում հայտնվեցին այդ ուղերձի նախապատրաստական կադրեր, որոնք վարկաբեկում են Նիկոլ Փաշինյանին: Զարմանալին այն է, որ այդ կադրերը համացանցում կարող էին հայտնվել միայն տեսաուղերձը նկարահանող խմբի անդամների միջոցով , կամ վարչապետի մտերիմների միջոցով:

Սա ոչ միայն վարչապետի դեմ է ուղղված , այլ առաջին հերթին պետության : Եթե այս անգամ նման կադրեր են հրապարակել , ապա բացառված չէ որ հետագայում հրապարակեն այլ , շատ ավելի կարևոր և ինչու ոչ պետական գաղտնիքներ : Հատուկ ծառայունենրը ՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պարտավորեն այս հակապետական գործողությունը բացահայտեն և պատասխանատվության ենթարկեն թե կազմակերպիչներին , թե կատարողներին: Հակառակ դեպքում շատ ավելի աղետաբեր հետևանքների կարող ենք ականատես լինել: