տուն Հասարակություն Վարչապետի խորհրդականը առոչինչ է համարում ՀՖՖ նախագահի որոշումը

Վարչապետի խորհրդականը առոչինչ է համարում ՀՖՖ նախագահի որոշումը

191
0

ՀՖՖ նախագահն իրավունք չունի նշանակել ազգային թիմի մարզիչ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը: Նրա խոսքերով, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն առանց գործադիր կոմիտեի որոշման առոչինչ է:

«Կանոնադրության համաձայն՝ գլխավոր մարզչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես Ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ 2019 թ. հունիսի 26-ին Ժողովի ընդունած կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից»,- մանրամասնել է Առաքելյանը։

Հայտնի է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: