տուն Լուրեր Բլոգ Վարչապետի դուստրը հիշել է կաշառակերությունն ու հանցագործությունը

Վարչապետի դուստրը հիշել է կաշառակերությունն ու հանցագործությունը

649
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, «Ֆեյսբուքում» գրել է. « Նկարում Մալալա Յուսաֆզայն է, մի հասարակ աղջիկ, որը կրթության ու կրթության հասանելիության համար պայքարել է իր կյանքի գնով: Աղջիկներին իր երկրում արգելում էին դպրոց հաճախել, սպառնում էին ու բռնություն գործադրում նրանց նկատմամբ: Առանց տրվելու սպառնալիքներին՝ նա շարունակում էր դպրոց գնալ: Դա էր պատճառը, որ 15 տարեկանում նա գլխի հատվածում հրազենային վնասվածք ստացավ, բայց հրաշքով փրկվեց: Հրազենային վնասվածքը, իհարկե, բարդացրել է նրա կյանքը․ մինչև հիմա ստանում է բուժում և տարբեր թերապիաներ: 17 տարեկանում նա ելույթ ունեցավ ՄԱԿ-ի երիտասարդական ասամբլեայում: 2014 թվականին ստացավ Խաղաղության Նոբելյան Մրցանակ: Եվ այսպես, նա դարձավ կրթության համաշխարհային ակտիվիստ: Հանդիպելով տարբեր երկրների ղեկավարներին՝ Մալալան երբեք չի հապաղում մարտահրավեր նետել և բարձրացնել հարցեր, ինչպիսիք են կրթության հասանելիությունը, կրթության համար անհրաժեշտ ռեսուրսներ ապահովելը և այլն: 
Հետագայում, Մեծ Բրիտանիայի համալսարաններից մեկում նա ստացավ իր համար այդքան կարևոր կրթությունը: 
Տեսնելով իր պատմությունը, ու թե ինչքան դժվարությունների է բախվել նա կրթություն ստանալու համար, չկարողացա պարզապես չարժեվորել այն հնարավորությունները, որ տրված էին ինձ՝ ունենալ դասագրքեր, դասասենյակ, գրիչներ, թղթեր, ինտերնետ կապ և այլն: 
Կարծում եմ՝ աշխարհում բոլոր երեխաները` աղջիկներն ու տղաները արժանի են ունենալ ամենահասարակ ռեսուրսները և ամենապարզ պայմանները` գիտելիքներ ձեռք բերելու և ստեղծագործելու համար, թեկուզ եթե նրանք ամենահեռավոր գյուղի բնակիչ են: Սա առաջնահերթ կարևորություն ունի ինձ համար: 
Կրթությանը առընչվող բոլոր շահագռգիռ կողմերը պետք է լինեն անշահախնդիր ու առաջնորդվեն միայն երեխաներին իրենց երազանքներին հասցնելու նպատակով: Ինձ համար ուղղակի զարմանալի է, թե ինչպես ուսումնական հիմնարկներում կարող է տիրել կաշառակերություն ու հանցագործություն: Իսկ ուր մնաց աշակերտների ու ուսանողների կրթական շահը: 
Իսկ աշակերտները պետք է անսահման արժեվորեն իրենց տրված դասասենյակը, դասագրքերը, ուսուցիչներին ու առավելագույն ուժ ներդնեն կրթություն ու գիտելիքներ ձեռք բերելու հարցում:
Սիրելի աշակերտներ, միշտ հիշեք, որ չկա ավելի հզոր զենք, քան կրթությունն ու գիտելիքը:
Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը»:

Նա նաև հրապարակել է Մալալայի լուսանկարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here