տուն Քաղաքական Վարչապետը պատժել է ծխախոտը դուրս նետած աշխատակցին

Վարչապետը պատժել է ծխախոտը դուրս նետած աշխատակցին

385
0

Նախորդ շաբաթ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ տեսել է, թե ինչպես լուսամուտից կառավարության աշխատակիցը ծխախոտը դուրս նետում:

Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ տեղեկանալու, թե ով է այդ աշխատակիցը, եւ վարչապետը նրան ինչպես է պատժել:

Գրավոր հարցումից տեղեկանում ենք, որ աշխատակիցը վարչապետի աշխատակազմից է, որը ենթարկվել է նկատողության: Իսկ թե ով է նա, տվյալներ գործադիր մարմինը չի մանրամասնում: Նա հղում է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետին եւ 199-րդ հոդվածին, ըստ որոնց՝ այն կարող է իրականացվել միայն աշխատողի գրավոր համաձայնությամբ, ուստի տեղեկություն տալ հնարավոր չէ:

Սոնա Դավթյան