տուն Քաղաքական Վերլուծական Վարչապետը չկատարեց խոստումը

Վարչապետը չկատարեց խոստումը

168
0

Hovik-Abrahamyan1

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուրջ երկու ամիս առաջ ուսումնասիրելով էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները, պարզել էր, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ:
Մասնավորապես Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցի գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ լրացուցիչ գումար:
Այսպիսով անկախ քաղաքացիների բողոքից, վարչական դատարաններում հայտնված դիմում-բողոքներից, հանձնաժողովը որոշեց հուլիսի վերջից էլեկտրաէներգիան թանկացնել 3,8-4,3 դրամով:

Հիշեցնենք, որ այս գործընթացը սկսվեց նորանշանակ վարչապետի՝ քաղաքացու հոգսը թեթևացնելու խոստումների ֆոնին: