ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել  բժիշկ Արսեն Մանուկյանին՝ կայացրած որոշման համար, նաև նրա ընտանիքին, որ համաձայնել է այդպիսի որոշման։

«Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել մեր բոլոր բուժաշխատողներին՝ կատարվող աշխատանքի համար։ Երեկ ես եղա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, տեսա, թե ինչպիսի հերոսական աշխատանքներ են կատարում մեր բժիշկները։ Տեսա, թե շնորհակալության ինչպիսի զգացում կա մեր քաղաքացիների՝ պացիենտների շրջանում»,- գրել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաեւ արձանագրել է, որ բուժհաստատություններում այս օրերին հաստատված է կորոնավիրուսի դեմ պայքարի ընտանեկան մթնոլորտ եւ նշել.

«Նման մթնոլորտ պետք է հաստատվի ողջ Հայաստանում և դա պետք արտահայտվի հետևյալով. մեզնից յուրաքանչյուրն այս գործում պետք է անի այն, ինչ կարող է։

Իսկ մեզնից յուրաքանչյուրը կարող է անել շատ կարևոր բան. պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն»։