տուն Լուրեր Վարչապետը հանձնարարել է լուծել երիտասարդ դասախոսների հարցը

Վարչապետը հանձնարարել է լուծել երիտասարդ դասախոսների հարցը

107
0

Hov 1_1397899125

Այսօր ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ բուհերիցˋ երիտասարդ դասախոսների աշխատանքից հեռանալուն:

Վարչապետն ասաց, որ իրեն նամակով դիմել են երիտասարդ դասախոսներ, ովքեր աշխատում են ոչ միայն պետական բուհերում, այլև մասնավոր սեկտորում ու մտահոգված են իրենցից պահվող նպատակային սոցիալական վճարով:

«Հաշվի առնելով մտահոգությունները՝ ֆինանսների նախարարությանը հանձնարարել եմ ուսումնասիրել և համապատասխան ակտ ընդունել՝ հարկային համակարգում համապատասխան փոփոխություն կատարելու համար, որպեսզի նպատակային սոցիալական վճարից հրաժարվելու դիմում ընդունեն նաև այն անձից, ով համատեղության կարգով աշխատում է պետական բուհերում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի համաձայն, պետական բուհերում համատեղությամբ աշխատող դասախոսներից նպատակային սոցիալական վճար է պահվում ինչպես բուհի աշխատավարձից, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատավարձից:

Դրա հետևանքով արդեն բազմաթիվ երիտասարդ դասախոսներ լքել են բուհերը: