Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապ կերպով ՀՀԿ գրասենյակում հանդիպում է ունեցել ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչների հետ:
Բոլորի համար անսպասելի է եղել վարչապետի հավաքը:
Ըստ շրջանառվող լուրերի` վարչապետ Տիգրան Սարգսյանը իր կուսակիցներին է ներկայացրել 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ինֆորմացիայի ստույգությունը ճշտելու համար մեր թղթակիցը փորձել է կապվել ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչներից մի քանիսի հետ, մինչդեռ նրանցից և ոչ մեկը հեռախոսազանգերին չի պատասխանել:
Էմմա Պալյան