Նախորդ գիշեր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է խորհրդարանը ցրելու իր մտադրության մասին: Այս մասին հաղորդում է անգլիական Daily Mail-ը:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրելու վարչապետ Ջոնսոնի առաջին փորձը կասեցվել է Բարձրագույն դատարանի կողմից:
«Ես կարծում եմ, որ թագուհու ճառի անհարաժեշտությունը կա: Մենք շարժուն ներքին օրակարգ ունենք»,- ասել է Ջոնսոնը:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքը կդադարեցվի «հնարավոր մինիմալ ժամկետներում», որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա նախապատրաստվել նոր նստաշրջանին: