Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հավելագրումների մասին: Նրան հետաքրքիր էր՝ կա՞ երաշխիք, որ հավելագրումներ թեկուզ 1-2 դրամով չի արվում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ծրագիրն այնպես պետք է լինի, որ ՀԾԿՀ-ին էլ հասանելի լինի:
Կառավարության ղեկավարը հանձնարարեց ուսումնասիրել թեման՝ կա՞ ռիսկ, թե՞ ոչ: «Ազդակներ եմ ստանում հաճախ այս խնդրի մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ վարչապետի ասածը հանցագործություն է, որը բացահայտվելու է: «Քաղաքացին պետք է վստահի բոլոր ինստիտուներին»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը:
Հիշեցնենք՝ Araratews.am-ը դեռ նախորդ տարի գրել էր գազի ոլորտի խնդրի, հավելագրումների մասին եւ հորդորել կառավարության ղեկավարին ուշադրություն դարձնել դրանց: