Երեկ նորանշանակ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անակնկալ այցով մտավ «Քառյակի» աշխատասենյակ: Աբրահամյանը խորհրդարան էր եկել փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի և աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Նրա այցելությունը ոչ իշխանական ուժերի խոսքերով՝ անակնկալ էր:
Ենթադրենք, թե անակնկալ էր: Ի՞նչ պետք է անեին «հրաշալիները»:
Նախ, ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը խիստ վստահ էր, որ իր մուտքը ոչ մի խնդիր չի առաջացնի, որևէ կոնֆլիկտ չի առաջանա: Սա կարծես արհեստական է, քանի որ «հրաշալիներից» շատերը այս օրերին հայտարարել էին, որ իրենք բավարարված չեն և շարունակելու են պայքարը: Այնուամենայնիվ, ներկաները, գոնե ՀԱԿ-ի ու Ժառանգության ներկայացուցիչները, իրենց համակիրների երեսին նայելուց չխուսափելու համար, պարտավոր էին ցուցադրաբար լքել սենյակը:
Եթե նման քայլ չի արվել, ակնհայտ է, որ մյուս ընտրություններին նրանք կարող են մոռանալ նախկին քվեների չափ քվեներ ստանալու ու ժողովրդական աջակցություն ունենալու մասին: