Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսական գործունեություն ծավալող անձանց կոչ արեց օգտվել գյուղատնտեսական ապահովագրությունից`ապահովագրական պոլիսներից:
Փաշինյանը նշեց, որ ցրտահարության դեպքերի համար դիմելու ժամկետը մինչև փետրվարի 15-ն է, կարկտահարության դեպքերի համար՝ մինչև մարտի 25-ը, իսկ հրդեհների համար դիմելն անժամկետ է:
Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում նման դեպքերի հետևանքով տուժած և ապահովագրական պոլիսներից օգտվող գյուղատնտեսների ֆինանսական ծախսերի 50-60 տոկոսը հոգում է կառավարությունը: