ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց տարեցների խնամքի կենտրոններին եւ գիշերօթիկ դպրոցներին առնչվող աղմուկի մասին: Նա ասաց, որ վերջին շրջանում խոսում են, թե իշխանությունը տարեցների խնամքի տուն է փակում: «Կարծում ենք՝ պետք է շատ հստակ արձանագրենք, թե ինչ ենք անում: Մենք այդ հաստատություններում ծառայությունները մրցույթով պատվիրակում ենք մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների»,- ասաց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ տարեցը կընտրի այն հաստատությունը, որտեղ ցանկանում է ստանալ ծառայություն: Ըստ այդմ էլ ֆինանսը կտրվի կազմակերպությանը:
Ինչ վերաբերում է գիշեօթիկ դպրոցներին, կառավարության ղեկավարն ասաց՝ պարզվեց, որ գիշերօթիկ դպրոցում ավելի շատ աշխատող կա, քան պետք է: «Մեր շահառուն երեխան է գիշերօթիկում: Պետք է երեխայի ընտանիքում ներդրում անեն, որ երեխան լիարժեքության զգացողություն ունենա»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ ասաց՝ գուցե ֆինանսական միջոցներ ավելանան այն նպատակների համար, որոնք իր առաջ դրել է կառավարությունը:
«Այսինքն՝ երեխան քնի ոչ թե գիշերօթիկում, այլ տանը: Կոպեկ փախցնոցիների հնարավոր վտանգները խստորեն պետք է վերահսկել»,- ասաց վարչապետը: