տուն Քաղաքական Վարչակարգի աճպարարությունը

Վարչակարգի աճպարարությունը

280
0

ankax ertՍեպտեմբերքսանմեկյան Անկախության երթը  դարձավ այդ օրվա  կարևոր իրադարձություններից  մեկը: Երթը   միավորեց տարբեր մրցակից ու անգամ հակառակորդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու քաղաքացիական ակտիվին, սակայն այն,  տարբեր լրատվամիջոցների և գործիչների կողմից փորձ արվեց ներկայացնել որպես բողոքի ակցիա Մաքսային միություն մտնելու դեմ, և դրանով ինչ-որ տեղ նաև նենգափոխվեց բուն  ակցիայի բովանդակությունը: Ինչ խոսք  ակցիան իր մեջ պարունակում էր նման ասպեկտ և այս տեսանկյունից անգամ հայաստանյան իշխանություններին ձեռնտու կլիներ ռուսական կողմին ցուցադրել հայաստանյան հասարակության թեկուզ և մի հատվածի անհամաձայնությունը Մաքսային միությանն անդամակցելու գաղափարի հետ, և դրանով փորձ արվեր որոշակի քաղաքական դիվիդենտներ շահել: Սակայն Անկախության երթն իր բովանդակությամբ առավելագույնս ուղղված էր հայաստանյան իշխող վարչակարգի և Սերժ Սարգսյանի դեմ, ովքեր էլ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորն ուղղորդեցին դեպի Մաքսային միություն` հարվածի տակ դնելով երկրի ինքնավարությունը: Հենց այստեղ է կայանում ակցիայի բուն բովանդակությունը: Սրանով էր պայմանավորված նաև ոստիկանության գերակտիվությունը` ինչպես բոլոր նմանատիպ առիթներում: Առկա իրավիճակում շատ հաճախ հնարավոր չի լինում  տեսնել այն սահմանը, որտեղ ոստիկանությունը իր գործառույթները կատարողից վերածվում է  քաղաքական պատվեր կատարողի: Անկախության երթի պարագայում կարող ենք ասել, որ հայաստանյան վարչակարգը հստակ կերպով հասկացավ , որ ակցիայի հասցեատերը ոչ թե կոնկրետ  Ռուսասատանն է կամ  Մաքսային միություն մտնելու գաղափարը, այլ Հայաստանն այդ ուղղով տանող իշխանությունը: Սա թերևս այն կարևոր ելակետն է, որը պետք է առաջնային տեղում լինի, քանի որ և՛ անկախության երթը, և՛ մինչ այդ տեղի ունեցած տարբեր ակցիաների հասցեատերը հայաստանյան վարչախումբն է, որի  վրա  ընկած է երկրի ներքին և արտաքին կյանքում կատարվող ցանկացած իրադարձության ամբողջ պատասխանատվությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here