Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ տեղեկացնում է Tert.am-ը։
Վարդևանյանը հիշեցրեց, որ արդարադատության նախարարություն հայցադիմումը ներկայացնելու առիթը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի գործողություններն են եղել։ Փաստաբանը պահանջել է կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ և նշել, որ հարցը պետք է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխվի։
«Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտներից ամենահիմնականն է։ Արդարադատության նախարարությունից պատասխան էի ստացել․ իմ կողմից ներկայացված տասն էջից ավել հիմնավորումներին մի քանի էջանոց որևէ հստակ հիմնավորում չպարունակող, անհիմն գրություն էր։ Եվ հենց այդ հարցի վերաբերյալ էլ ներկայացրել էի հայցադիմում Վարչական դատարան։ Վարչական դատարանը այն վարույթ է ընդունել»,- ասաց նա։
Ամբողջական նյութը`սկզբնաղբյուրում: