տուն Լուրեր Վարչական բոլոր շրջաններում շարունակվում են պարտադիր բարեկարգման աշխատանքները

Վարչական բոլոր շրջաններում շարունակվում են պարտադիր բարեկարգման աշխատանքները

183
0

phpThumbԵրևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու որոշման  համաձայն` վարչական բոլոր շրջաններում շարունակվում են  հարակից տարածքների բարեկարգման և խնամքի ապահովման աշխատանքները: Զուգահեռ շարունակվում է ծանուցումների և սխեմաների տրամադրման գործընթացը, որով յուրաքանչյուր տնտեսվարողի համար մատնանշվում է իր կողմից բարեկարգվելիք տարածքի սահմանները:

Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ, ամենօրյա մշտական հսկողության շնորհիվ, այն տնտեսվարողները, ովքեր չեն կատարում կամ թերանում են պարտավորությունները կատարելիս, ենթարկվում են վարչական պատասխանատվության: Հոկտեմբերի ընթացքում քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից կազմվել է 241 վարչական արձանագրություն:

Նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում մեկնարկող աշնանային ծառատունկին ակտիվորեն կմասնակցեն նաև տնտեսվարողները՝ հարակից տարածքները համալրելով մշտադալարներով: Կատարվում են նաև տերևների մաքրման աշխատանքներ: Ձմռանն ընդառաջ՝ տնտեսվարողների կողմից տարվում են նաև ձմռան նախապատրաստական աշխատանքներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here