տուն Հասարակություն Վարորդների բողոքի հետքով. պարետատան արձագանքը

Վարորդների բողոքի հետքով. պարետատան արձագանքը

218
0

Այսօր Երևանում երթուղայինների վարորդները կազմակերպել էին բողոքի ակցիա: Նրանք կառավարությունից պահանջում են իրենց եւս ընդգրկել սոցիալական որեւէ ծրագրում: Araratnews.am-ը Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին հարցրեց՝ քաղաքապետարանն ինչպես է օգնելու վարորդներին: Ի պատասխան՝ նա ասաց, որ հարկադիր պարապուրդի մատնված վարորդների հարցը գործատուի հետ փոխհարաբերությունների տիրույթում է։

Մամուլի խոսնակը հիշեցրեց՝ խոսքը հանրային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերության մասին է, որը քաղաքապետարանի ենթակայության տակ չէ։

Հակոբ Կարապետյանը հիշեցրեց՝ կառավարությունն արտակարգ դրությամբ պայմանավորված՝ սոցիալական աջակցության փաթեթ է ներկայացրել, որը կարող է նաև հարկադիր պարապուրդում գտնվող վարորդներին վերաբերվել:

Զանգահարեցինք նաև պարետատան խոսնակ Մանե Գեւորգյանին՝ իմանալու, թե ինչպես են աջակցելու վարորդներին: «Հարցն ուսումնասիրվում է»,- պատասխանեց խոսնակը: