Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հրավիրված ասուլիս ներկայացրեց նաև պարետի վերջին որոշումները:
Խոսքը որոշ ապրանքների արտահանման և ներմուծման գործող սահմանափակումների մասին է:
Կար որոշում, որով առողջապահական մի շարք ապրանքների արտահանումը սահմանափակված էր: Արտահանումը կատարվում էր ԱՆ-ի և ՊԵԿ-ի գրավոր համաձայնությամբ: Սահմանափակումներ կային նաև Իրանի Իսլամական Հանրապետությունից արտահանվող գործող ցանկի մասին:
Նախարարի տեղակալն իր խոսքում նշեց, որ այս պահին գործում է սահմնափակումների ցանկ բժշկական սարքերի ու դեղորայքի մասով, որոնց թիվն անցնում է շուրջ վեց տասնյակը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտահանման մասով սահմանափակումներ չկան, բացի ցանկով նախատեսված ապրանքները:
Ապրանքատեսակի բեռնափոխաբեռնումն իրականացվում է սահմանված կարգով: Այս ամբողջ գործառույթը կախված է սահմանային անցակետում տիրող իրավիճակից: Այս ամենն իրականացվում է ԱՆ-ի, ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի վերահսկողությամբ: Բացի բժշկական ապրանքներից՝ Իրանի հետ բեռնափոխադրման մասով մենք սահմանափակումներ չունենք՝ ընդգծում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Հայկ Մագոյան