Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավոտմեքենաների համար

    235
    0

     ՀՀ տարածքում, դեկտեմբերի 5-ի ժամը 19:10-ի դրությամբ,  կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

    Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է, իսկ բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

    Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատար ավոտմեքենաների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

    Արագածոտնի մարզի Մաստարայի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մերկասառույց է:

    Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում ձյուն է տեղում:

    Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է:

    Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

    Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

    Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը։