Araratnews.am-ի հետ զրույցում սիրված դերասան Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 16:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակվել է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստ:
Ինչպես գիտենք, դերասանն ու իր փաստաբանը Վերաքննիչ ատյան էին դիմել` Վ.Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերանայելու հայցով: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե հավանական համարո՞ւմ է արդյոք, որ կայանալիք դատական նիստում որոշում կկայացվի փոխել դերասանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանել է.« Մեր պետությունում ստեղծվել է եռաստիճան դատարան, որպեսզի մեկի սխալը մյուսը ուղղի: Հավանականությունը շատ մեծ է, որ դատախազը կվերափոխի խափանման միջոց կալանքը, մինչև դատական նիստը, նկատի ունեմ վաղը, որովհետև նաև Շառլ Ազնավուրի երաշխավորագիրը, որով նա երաշխավորում է Վարդան Պետրոսյանի պատշաճ վարքագիծը, պետք է նրանց պարտավորեցնի հայտնել, թե ինչն է պատճառը, որ չեն ուզում խափանման միջոցը փոխել»,-նշել է Նիկոլայ Բաղդասարյանը:
Էմմա Պալյան