Վարդան Պետրոսյանի եւ տուժող կողմի միջեւ հաշտեցման գործընթաց է սկսվել: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Իրենք այս պահին հաշտության գործընթացի մեջ են: Վարդան Պետրոսյանի քույրը նամակ էր գրել տուժող կողմի փաստաբանին այդ գործի ընթացքից եւ հիմա հաշտեցման գործընթաց է գնում»,- ասաց Բաղդասարյանը:
Այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս ամենը քրեական գործի ընթացքի վրա, փաստաբանը պատասխանեց.
«Հաշտության գործըթանցը ոչ մի իրավական հետեւանք չի կարող ունենալ, միայն բարոյականության, մարդկային հարաբերությունների խնդիր է լուծում»,- հավելեց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի էր ունեցել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթար, ինչի հետեւանքով զոհվել էին երկու անչափահաս երեխաներ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով հարուցվել էր քրեական գործ: