տուն Լուրեր Վարդան Պետրոսյանի դատն անցավ թեժ մթնոլորտում

Վարդան Պետրոսյանի դատն անցավ թեժ մթնոլորտում

73
0

Vardan-Petrosyan05

Երեկ տեղի ունեցավ Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով հերթական դատական նիստը:
Նիստն անցավ բավական լարված մթնոլորտում: Նիվայի վարորդի եղբայրը հայհոյանքներ հնչեցրեց Վարդան Պետրոսյանի փաստաբանի հասցեին և հեռացվեց դահլիճից:

Տուժած Տաթեւիկ Հակոբյանը տվեց իր առաջին ցուցմունքները, ասաց, որ չի հիշում, թե ով և ինչպես է իրեն մեքենայից դուրս հանել, միայն հիշում է, որ ինքը շտապօգնության մեքենայում էր և եղբայրն էլ իր կողքին պառկած էր:
-Պապան չի ասել, որ մեքենան անսարք է, առանց մեզ ասելու կանգնել է, չհասցրեցինք էլ ասել՝ ինչի՞ ենք կանգնել: Մեքենայի հայելիներն էլ տեղում են եղել։ Որեւէ մեկը մեքենայում թարս նստած չի եղել- ասաց Տաթեւիկ Հոկոբյանը, մերժելով Վարդան Պետրոսյանի փաստաբանի առաջ քաշած այն վարկածը, որ ուղևորներից մեկը հակառակ է նստած եղել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզարակացության, դերասան Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ինԿոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին, որի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղևորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: