Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի հետ տեղի ունեցած ավտովթարիˋ 3D մոդելավորված տարբերակն արդեն պարտրաստ է: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Տրամադրել ենք տուժողներին սկզբից, որպեսզի իրենք տեսնեն օբյեկտիվ ճշմարտությունը որն է եղել: Մենք տվել ենք ընտանիքի անդամաներին, որովհետեւ չենք ուզում շոուի վերածել դատը: Մյուս շաբաթ կտրամադրենք նաեւ իրենց փաստաբանին, որպեսզի իրենք տեսնեն օբյեկտիվ ճշմարտությունը, հետո, ըստ այդ կորոշենք: Իրենց հետ միասին կորոշենք մեր հետագա քայլերը»,-ասաց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի էր ունեցել ավտովթար Վարդան Պետրոսյանի «ԲՄՎ» մակնիշի 04 ՍԼ 920 եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 870 ՕԼ 64 պետ համարանիշներով մեքենաների միջեւ, որի հետեւանքով մահացել էին երկու անչափահաս երեխաներ: Այս դեպքի առիթով Վարդան Պետրոսյանի դեմ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2, կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Լիլիթ Առաքելյան