Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Aararatnews.am-ի հետ զրույցում նշեց, որ վաղը դերասանը չի կարող մասնակցել Վերաքննիչ դատարանում կայանալիք դատական նիստին, քանի որ նրա առողջական վիճակը լավ չէ:
«Նա դեռ հիվանդանոցում է, բժիշկների վերահսկողության տակ եւ չի կարող մասնակցել դատական նիստին»,-ասաց Բաղդասարյանը:
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը տեղի է ունենալու վաղը, ժամըˋ 16:00-ին, Վերաքննիչ դատարանում, որի ընթացքում պետք է վճիռ կայացվի նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը վերանայելու հարցը:
Լիլիթ Առաքելյան