տուն Լուրեր Վարդան Պետրոսյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժամունքում

Վարդան Պետրոսյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժամունքում

153
0

55555555333333333333333311

Դերասան Վարդան Պետրոսյանը դեռ շարունակում է մնալ  «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը` հավելելով նաև, որ Վ.Պետրոսյանի վիճակը բժիշկները կայուն են գնահատում: Իսկ թե երբ վերակենդանացման բաժանմունքից դերասանը կտեղափոխվի հիվանդասենյակ՝ Շուշան Հունյանյանը դժվարացել է պատասխանել: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե Վարդան Պետրոսյանը գիտակցություն ունի թե ոչ, Շուշան Հունանյանը պատասխանել է.«Այո, ունի»:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 20-ին` 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էր նույն ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային: Ավտոմեքենայի վարորդը և 6 ուղևորները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսը մահացել են:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here