Էրեբունի բժշկական կենտրոնից Araratnews-ին տեղեկացրեցին, որ Վարդան Պետրոսյանը երեկ երեկոյան` նոյեմբերի 3-ին, դուրս է գրվել հիվանդանոցից : Մեզ հայտնեցին, որ դերասանի առողջական վիճակը լավ է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին իրար էին բախվել ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաները: «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որոնցից երկուսը մահացել էին: Վրաերթից տուժածներից Տաթև Հակոբյանըվիրահատվել է և դեռևս հիվանդանոցում է :