Մեդիամաքս-ի հետ բացառիկ հարցազրույցում Վարդան Մինասյանը բացահայտում է հավաքականից իր հեռանալու պատճառը, խոսում է իր ձեռքբերումների ու կարոտի, ինչպես նաեւ պատմում կարիերայի հնարավոր շարունակության մասին:
— Ե՞րբ հասկացաք, որ ժամանակն է թողնել գլխավոր մարզչի պաշտոնը:
— Թիմ փոխելը նորմալ գործընթաց է մարզչի կյանքում, ամեն մարզիչ էլ ցանկանում է կատարելագործվել ու ավելի զարգանալ: Ինձ բախտ վիճակվեց երիտասարդ տարիքում գլխավորել մեր ազգային հավաքականը, որտեղ թե մարզումների եւ թե խաղի ժամանակ բոլորովին այլ զգացողություն եմ ունեցել: Սակայն հավաքականի մարզիչը պրակտիկ աշխատանք շատ քիչ է ունենում, իսկ ինձ պետք է ամենօրյա աշխատանք, որը կարող է լինել միայն ակումբում:
Մի բան էլ խոստովանեմ: Չեխիայի հետ առաջին խաղից հետո ես հրաժարական տվեցի այն պարզ պատճառով, որ զգացի, որ իմ եւ խաղացողների միջեւ եղած կապը մի տեսակ խախտվել է: Իրար կարծես չէինք հասկանում, չէինք լսում: Բայց հետո, փառք Աստծո, ամեն ինչ կրկին տեղն ընկավ, ու տղաների լուման շատ մեծ էր դրա մեջ: Նրանք հասկացան, թե իրենցից ինչ է պահանջվում:
— Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը. արդյո՞ք կասկածի կամ տարակուսանքի պահեր չեղան:
— Ոչ մի վայրկյան չեմ կասկածել կամ տարակուսել: Այդ մասին որոշել էի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից դեռ մի քանի խաղ առաջ: Ու անկախ նրանից, թե ինչպես կավարտեինք այն, ես պետք է հեռանայի: Նույնիսկ եթե արդյունքն անհամեմատ լավը լիներ, ես միեւնույն է չէի մնա այս պաշտոնում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։