տուն Լուրեր Բլոգ Վարդանի փաստաբանը արկածային ժանրի այնպիսի սցենար կմոգոնի, որ բոլոր պրոֆեսիոնալները կնախանձեն

Վարդանի փաստաբանը արկածային ժանրի այնպիսի սցենար կմոգոնի, որ բոլոր պրոֆեսիոնալները կնախանձեն

197
0

22.8.13_4

«Բավական է մարդկանց դժբախտությունը ծաղրուծանակի ենթարկել: Անբարոյականությունն ու ցինիզմն էլ չափ ու սահման պետք է ունենա: Վարդանի փաստաբանը արկածային ժանրի այնպիսի սցենար կմոգոնի, որ բոլոր պրոֆեսիոնալները կնախանձեն: Մարդը նախ հայտարարեց, որ Վարդանը եղել է սթափ վիճակում (?), մեքենան վարել է, ոչ ավել ոչ պակաս 71 կմ/ժ արագությամբ (?) և վերջապես Նիվան հնարավոր է ետընթաց է արել: Հիմա էլ պարզվում է, որ Վարդանը կարդարացվի (երևի կդատվեն տուժողները):
Ես լուռ հետևում էի և չէի ցանկանում մասնակցել այս զզվելի գզվռտոցին, բայց չդիմացա: Նողկալի է… Երկու տան ճրագ մարեց, 21 ամյա աղջիկը ծանր վիճակում է, երկու ընտանիք դժբախտացան, իսկ մեր մտավորականները (այստեղ կցանկանայի ցիտել Ռ. Հախվերդյանի հայտնի բառը…),քաղաքացիների ինչ-որ մի խումբ ի պաշտպանություն Վարդանի մեծ աղմուկ են բարձրացրել: Էլ չեմ խոսում «ընդդիմադիրների» մասին ովքեր, նույնիսկ, այս պարագայում մեղադրում են իշխանություններին:
Ես մեծ հարգանքով եմ վերաբերվել Վարդան Պետրոսյանին: Վթարի մասին լսելուց հետո շատ մտահոգված էի և՛ զոհերի ընտանիքների, և՛ Վարդանի համար: Ունենալով խիստ բացասական վերաբերմունք թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների, ինչպես նաև մեր ողջ դատական համակարգի հանդեպ, բայց տեսնելով Նիկոլայ Բաղդասարյանի լկտի պահվածքը` ես ընդունում եմ քննիչի ասածը, թե «Վարդանը մեյմունություն է անում», այլապես իմ իմացած Վարդան Պետրոսյանը կսաստեր իրեն խայտառակող պաշտպանին:
Եթե այսպես շարունակվի,ապա մենք կունենանք ևս մեկ ռոբի կուկու:
Հ.Գ. Պապիկս (մայրիկիս հայրը) 40 տարեկանում մահացել է նմանատիպ ավտովթարից: Նրա ընտանիքին այդ ժամանակ միևնույն էր, թե վթարի մեղավորին ինչպիսի ճակատագիր էր սպասվում՝ ազատ կարձակե՞ն, թե՞ կգնդակահարեն:
Նույն կերպ արտահայտվել են այս դեպքի տուժողների ընտանիքի անդամները: Հարգելի Վարդան Պետրոսյանի պաշտպաններ, միակողմանի լուսաբանող լրատվամիջոցներ և պաշտպանողների խմբակ, պետք չէ այդ մարդկանց վերքին աղ լցնել և էլ ավելի ծանրացնել ընտանիքների վիշտը:
Հ.Գ.Գ. Մի պահ մի կողմ թողեք ֆանատիզմը և սերը այդ մարդու հանդեպ, քանզի Վարդանն իմ, քո և մյուսի նման ՀՀ քաղաքացի է, իսկ օրենքի առջև բոլորն են հավասար»:

Մարինե Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here