Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում ինքնահրկիզվել է 51-ամյա մի իտալացի: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: La Stampa-ի տեղեկություններով` նրա կյանքին վտանգ չի սպառնում: Սուրբ աթոռիի ներկայացուցիչներն ասել են, որ հայտնի չէ, թե ով է ինքնահրկիզված տղամարդը և որն են նրա գործողության դրդապատճառները: