տուն Հասարակություն Վառվել են Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը

Վառվել են Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը

213
0

Հանրապետության երկրորդ քաղաքում ՝ Գյումրիում, վառվել են գլխավոր տոնածառի լույսերը։ Այն ունի 27 մետր բարձրություն ու  ձևավորված է գունավար լամպերից պատրաստված լուսաշղթաներով։ Տոնածառի լույսերի վառման արարողությունը մեկնարկել է 150 փոքրիկ Ձմեռ պապերի երթով, նրանք փողային նվագախմբի ուղեկցությամբ շքերթով անցել են քաղաքի գլխավոր փողոցներով, հասել կենտրոնական հրապարակ:

Տոնածառի համար սոճենու ճյուղերը բերվել են Լոռվա մարզի անտառներից, մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար քաղաքային բյուջեից հատկացվել է 3 միլիոն դրամ, ևս 10 միլիոն դրամ էլ ծախսվել է քաղաքի պատմական միջուկի գլխավոր փողոցների լուսային ձևավորման համար։ Տոնական երեկոն ավարտվել է շքեղ հրավառությամբ։

Shantnews.am