2018 թվականի հունիսի 22-ին 310.1 հոդվածի 1-ին մասի և 314.3 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու նրա կինը մեղադրյալի կարգավիճակ ունեն:
Նրանք պետությանը վերադարձրել են 2 մլրդ 850 մլն ՀՀ դրամ՝ այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Քրեական գործը վերաբերում է հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելուն և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելուն: