տուն Քաղաքական Միջազգային Վաշինգտոնում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Վաշինգտոնում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

66
0

spetsnaz05

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ Անհայտ կորած է համարվում 4 մարդ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքը գրանցվել է մարտի 22-ին Սիեթլից 90 կիլոմետր դեպի հյուսիս ընկած բնակավայրերից մեկում։ Սողանքի հետևանքով փակվել է Սթիլագուամիշ գետի վտակներից մեկը։ Իշխանությունները տարհանել են բնակիչներին։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վաղը մեկնելու է աղետի գոտի և հանդիպելու է փրկարարական ջոկատների հետ։

Ավելի վաղ նշվում էր 36 զոհերի մասին։