տուն Քաղաքական Միջազգային Վաշինգտոնը պետք է սպառնա Ռուսաստանին տնտեսական պատժամիջոցներով, եթե վերջինս փորձի ներխուժել Ուկրաինա․...

Վաշինգտոնը պետք է սպառնա Ռուսաստանին տնտեսական պատժամիջոցներով, եթե վերջինս փորձի ներխուժել Ուկրաինա․ Զբիգնև Բժեզինսկի

101
0

111

Ուկրաինայում մեծանում է քաոսը և Ռուսաստանի կողմից ներխուժման վտանգը, իսկ Արևմուտքը Ուկրաինայում կառուցողական արդյունքի ձեռքբերման գլխավոր պատասխանատուն է դառնում։ Այս մասին հայտարարել է ամերիկացի հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին, ով հոդված է հրապարակել The Financial Times-ում։

Նա կարծում է, որ Ուկրաինան պետք է այնպիսի քաղաքականություն վարի Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչպիսին վարում է Ֆինլանդիան՝ բարիդրացիական, սակայն տնտեսական հարաբերություններ պետք է հաստատի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ-ի հետ՝ միաժամանակ հրաժարավելով ռազմական դաշինքներից։ Նա Ֆինլանդիայի օրինակը կատարյալ է համարում Ուկրաինայի՝ ԵՄ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նրա կարծիքով՝ Արևմուտքն այստեղ կարող է կառուցողական դեր ունենալ Ուկրաինայում բռնությունները կանխելու հարցում և ցույց տալու Կրեմլին, որ Վաշինգտոնը կարող է տնտեսական այնպիսի կտրուկ քայլերի դիմել, որ դրանք լուրջ ազդեցություն կունենան Ռուսաստանի վրա, եթե վերջինս փորձի ապակայունացնել Կիևում վերածնունդ ապրող ժողովրդավարացումը։

Որպես տարբերակ Բժեզինսկին նշում է տնտեսական պատժամիջոցների կիրառումը՝ ընդհուպ մինչև Առևտրի միջազգային կազմակերպությունում, Համաշխարհային բանկում և «ութնյակում» Ռուսատսանի կարգավիճակի վերանայում։ Հեղինակը պարտադիր է համարում Ուկրաինայի համար ֆինանսական օժանդակության փաթեթի մշակումը, այլապես նրան սպառնում է ֆինանսական ավերիչ քաոս։