Վաշինգտոնն արդեն նախապատրաստվում է Ծննդյան տոներին։ Երկուշաբթի օրը Կոնգրեսի մոտ արդեն տեղադրել են տոնածառը, որի բարձրությունը համարյա 27մ է։ Կապիտոլիում հասնելու համար եղեւնին կտրել-անցել է 4 հազար կմ ճանապարհ։ Այն տեղափոխվել է մայրաքաղաք հովանավորների միջոցներով։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Նախատեսվում է ծառը զարդարել 5 հազար տարբեր զարդարանքներով՝ պատրաստված Վաշինգտոն նահանգի բնակիչների ձեռքերով (դրանք հավաքվել էին մինչեւ հոկտեմբերի 1-ը )։ Իսկ դեկտեմբերի 3-ին տոնածառի լույսերը կվառի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բայները։
Իր սեփական՝ չափերով ավելի համեստ տոնածառը այս շաբաթ կունենա նաեւ Սպիտակ տունը։ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ուրբաթ օրը պաշտոնապես կընդունի 5.6մ բարձրությամբ ծառը, որն աճել է Պենսիլվանիա նահանգում։