«Բարսելոնան» մտադիր է առաջիկայում ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսիին։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Անգլիական ակումբը պատրաստ է գնալ նման գործարքի՝ հոլանդացու համար պահանջելով 45 մլն ֆունտ ստերլինգ։ Ըստ նույն աղբյուրի՝ նույնքան գումար պահանջում է «Մանչեսթեր Սիթին» Սերխիո Ագուերոյի համար, ում ծառայություններով կատալոնական ակումբը նույնպես հետաքրքրված է։
Հայտնի է, որ 30-ամյա Վան Պերսին դժգոհ է «Յունայթեդի» նոր մարզիչ Դևիդ Մոյեսից։