տուն Սպորտ Վան Պերսին կլքի Մանչեսթեր Յունայթեդը․ Goal.com

Վան Պերսին կլքի Մանչեսթեր Յունայթեդը․ Goal.com

271
0

_65027670_65027660

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին պատրաստվում է լքել անգլիական ակումբը։ Այս մասին հաղորդում է Goal.com կայքը։

Նույն աղբյուրը, հղում կատարելով ֆուտբոլիստի ընկերներին, գրում է, որ հոլանդացին դժգոհ է նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի անցկացրած մարզումներից և մարտավարական մեթոդներից։ Վան Պերսին կարծում է, որ հենց Մոյեսի գործողությունները մասամբ հանգեցրել են իր վնասվածքին։ Վան Պերսին կարծում է, որ ինքը «գերմարզված է» և հենց դրանով էլ պայմանավորված են իր վնասվածքները։

Վերջին վնասվածքը հոլանդացին ստացել է Չեմպիոնների լիգայի վերջին տուրում «Շախտյորի» հետ խաղում (1։0)։ Ազդրի վնասվածքի պատճառով Վան Պերսին մեկ ամսով շարքից դուրս է մնացել։

Տեղեկացնենք նաև, որ Վան Պերսիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է 2016 թվականին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here