տուն Քաղաքական Հայաստան Վանեցյանի համակիր ֆեյք օգտատերը թիրախավորել է վարչապետին, կառավարությանը.Ստյոպա Սաֆարյան

Վանեցյանի համակիր ֆեյք օգտատերը թիրախավորել է վարչապետին, կառավարությանը.Ստյոպա Սաֆարյան

366
0

Հնարային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը գրում է`

Այսօր իմ, և կարծում եմ, շատերիս համար սկանդալային էր Գերմանիայում բնակվող ու աշխատող հայազգի բժիշկ Տարոն Սարիբեկյանի հացագործության մասին հաղորդումը, որով հայտնել էր, որ իր հետ կապվել է քանիցս Գերմանիայից Հայաստան այցելած մի օտարազգի, առաջարկել, որպեսզի վճարման դիմաց հայ հասարակության մեջ հակաքարոզչություն ծավալի պատվաստումների ու կորոնավրիրուսային համավարակի լրջության դեմ, մասնավորապես՝ դիմակներ կրելու դեմ։ Օտարականը Տարոն Սարիբեկյանին տեղեկացրել է, որ Հայաստանում արդեն իսկ կա գործող ակումբ՝ հայ բժիշկների ներգրավածությամբ, որոնք արդեն այդպիսի գործունեություն են ծավալում, և եթե ինքն էլ համաձայնի, ապա կապահովեն բոլոր քարոզչական նյութերով։

Այս հաղորդման վերաբերյալ նյութը պատիս տեղադրելուց ու ԱԱԾ-ին 5 հարց հասցեագրելուց հետո բավականին նյարդային ու հիսթերիկ վիճակում մի օգտատեր՝ Milena Simonyan (https://www.facebook.com/profile.php?id=100015096540101) անուն ազգանունով կասկածի տակ դրեց Տարոն Սարիբեկյանի հայտնածը։ Նշված օգտատիրոջը բազում ընկերներ ճանաչեցին որպես Արթուր Վանեցյանի համակիր, ով տարբեր քննարկումներում պաշտպանում է նրան։ Էջի մի քանի ժամ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ

1․ նշված անուն ազգանունով օգտահաշիվը ՖԵՅՔ է․ իսկ երբ նրան ճանաչողները հիշեցրին իր ով լինելը, հիշեցրին իր հայտնած կարծիքները, իսկ ես էլ սքրինշոթեցի իր բազում գրառումներ, ողջ քննարկումը վախից ջնջեց ու անհայտացավ․․․․
2․առնվազն մեկ ամսից ավել է՝ ներգրավված է պատվաստանյութերի ու պատվաստումների, դիմակների, կորոնավիրուսային համավարակի լրջության դեմ քարոզչությունում, և նրա գործունեությունը բացառիկ համապատասխանում է Տարոն Սարիբեկյանի նկարագրած պարամետրերին,
3․ թիրախներն են՝ Նիկոլ Փաշինյանը, Արսեն Թորոսյանը, Արայիկ Հարությունյանը և կառավարությունը, Լանցարոտիի կոնվենցիան, Սորոսի ֆոնդը, ծրագրերը ու շահառուները, Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ վերազինված բիոլաբորատորիաները, գլոբալ ծրագրավորում-չիփավորումը, 5G անտենաները, երեխաներին իբր մանկապղծության դասագիրք բաժանել և այլն,
4․ Հետապնդած ու ակնկալած արդյունքն է՝ որպեսզի մարդիկ չենթարկվեն կառավարության և արտակարգ դրության ռեժիմին, լուրջ չընդունեն համավարակը, դիմակը չհամարեն դրանից պաշտպանության միջոցներից մեկը, փողոց դուրս գան անդիմակ, վարակը արագ տարածվի, քանի որ այդպես “ավելի արագ կհաղթահարենք համավարակը”, մարդիկ տարբեր խնդիրներով դուրս գան կառավարության դեմ բողոքի՝ ինչպես դա անում են ԿԱՄՔ-ը/Վահագն Չախալյանի խումբը կամ Քաջարանի ցուցարարները, անգամ Շիզոլինին՝ Արտյոմ Խաչատրյանը, Ռուսաստանից Սերգեյ Կուրղինյանը, Հայաստանում մի քանի շատ կոնկրետ բժիշկներ, պատմաբաններ ու փաստաբաններ, որոնք նույնպես ակտիվորեն ներգրավված են նույն թիրախներին հարվածելու կամպանիայում․․․․
5․ նախընտրելի “լրատվամիջոցներն են”՝ Երեվան Թուդեյ, Լայֆնյուզ․ամ, Հայելի․ամ, 168․ամ․․․
6․ անթաքույց է Միլենայի կապը Մարինա Խաչատրյանի հետ, ինչպես որ 100 տոկոս համընկնում կա նրանց թիրախների, շրջապատի, հետաքրքրությունների, ակնկալած արդյունքների միջև։ Դա թույլ է տալիս մեծ մոտավորության Միլենա Սիմոնյանին անգամ կասկածել Մարինա Խաչատրյանի ֆեյքը լինելու հարցում, մանավանդ որ անհավասարակշիռ ու հայհոյախառ գրառումներում էմոցիոնալ ձեռագիրը նույնն է․․․
7․ նկատելի է, որ “մտահոգող թեմաները” նրանք են, ինչով մտահոգված է Ռուսաստանը՝ թեպետ ֆեյքը փորձում է ժամանակ առ ժամանակ նյութեր տեղադրել Իտալիայից, Ավստրաիյից կամ Գերմանիայից այնպիսի “բժիշկների”, “մասնագետների” կամ “բողոքի ակցիաների վրա” հղումով, որոնց հարցում, չմոռանանք, կան մեղադրանքներ Ռուսաստանին ուղղված՝ դրանք հովանավորելու առումով․․․

Այլևս կասկած չունեմ, որ Տարոն Սարիբեկյանի մատնանշած ակումբի բացահայտումը հրատապ է և բացարձակ անակնկալներ մատուցելու ունակ, մանավանդ որ այս ամենը ազգային անվտանգտության հարց է։ Չալարաեցի և գրեթե մեկ ամսվա կտրվածքով հանեցի գրառումների սքրինշոթերը․․․․
Ի նկատի ունենալով վերը գրվածը՝ լավատես չեմ, որ ԱԱԾ-ն բացահայտելու է այս պատկերն ու ցանցը․․․․

Թող ինձ ապացուցեն հակառակը․․․