տուն Քաղաքական Վանեցյանը մինչև կառավարության հրաժարական պահանջելը պետք է հրաժարվի գեներալի իր կոչումից

Վանեցյանը մինչև կառավարության հրաժարական պահանջելը պետք է հրաժարվի գեներալի իր կոչումից

293
0

Իրենք ինչ էլ ստեղծեն՝ Սերժ Սարգսյան է ստացվելու: Իրենց նման քաղաքական ուժերը շատ պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ այնքան մեր վարկանիշը  բարձրանալու է: Այսօր ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հայտարարություններին, ԱԺ փոխնախագահը ասել է, որ մինչև կառավարության հրաժարական պահանջելը նա պետք է հրաժարվի գեներալի իր կոչումից: «Այն մարդիկ, որոնք այսօր աշխատում են «ընդդիմության» կայացման, միավորման մեջ, իրենք ինչ էլ ստեղծեն՝ Սերժ Սարգսյան է ստացվելու»,- ասել է խորհրդարանի ներկայացուցիչը:

Ալեն Սիմոնյանը կարծում է՝  ընդդիմադիր դաշտը պետք է ազատ լինի նոր մարդկանց համար: «Ձեզ խոստանում եմ՝ ընդդիմադիր դաշտն ազատվելու է նոր ուժերի համար, որոնք կգան և ինչ-որ ժամանակ կփոխարինեն նաև ինձ»,- կարծում է ԱԺ փոխխոսնակը: