Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը դեկտեմբերի 18-ից բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նշյալ ճանապարհահատվածը շինարարական աշխատանքների պատճառով փակ էր ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։