Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին այսօր Araratnews.am-ը հարցրեց՝ արդյոք հավաստի է այն լուրը, թե Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության մեքենաներով 6 մարդ մեկուսացվել է, քանի որ շփվել են կորոնավիրուսով վարակված իտալացու հետ, որը վերջերս էր եկել Իտալիայից։
Մամիկոն Ասլանյանն ասաց, որ մոտավորապես 2 ժամ առաջ է խոսել կարի ֆաբրիկայի տնօրենի հետ: Նա ասել է, որ իր աշխատակիցներից ոչ մեկին չեն տարել: «Ասացին, որ իրենց գործընկեր՝ Իտալիայից ժամանած մի քաղաքացուհի է եղել, որը ինքնաթիռի ռեյսի մեջ է եղել: Այլ ինֆորմացիա չի եղել: Ֆաբրիկան բնականոն աշխատում է գոնե 30 րոպե առաջ: Գուցե այդ անձի հետ շփվածներին մեկուսացնելու խնդիր առաջացել է, բայց ֆաբրիկայում հիվանդ չի եղել»,- ասաց Վանաձորի քաղաքապետը: