Վայրի խոզերը հարձակում են գործել ֆրանսիական հանրահայտ «Նանտ» ակումբի մարզաբազայի վրա: Նրանք երկու կողմերից փորել են մարզման դաշտը: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Presse Ocean թերթը: Հարձակումը հաջողվել է այն բանից հետո, երբ ծառի ընկնելուց հետո վնասվել է ցանկապատներից մեկը: