Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը երեկ հայտարարել է իր հրաժարականի մասին: Araratnews.am-ը մարզպետին հարցրեց՝ ինչո՞վ է հետագայում զբաղվելու, արդյոք պետական ապարատում նրան կտեսնե՞նք, սակայն մարզպետը հրաժարվեց հարցերին պատասխանել:
Հարցին՝ արդյոք կշարունակի լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Տրդատ Սարգսյանը դրական պատասխանեց:
Հիշեցնենք՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, որը Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով, նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձինք փորձել են պարզաբանումներ ստանալ, ինչից հետո նրանց միջև սկսված ծեծկռտուքի ժամանակ ծեծել են սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով հարվածել է սպայի գլխին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է: